AM
16 Ապրիլ 2004 - 20:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՅՑԸ ՀԱՎԱՔԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Երեւանում, չնայած անձրեւոտ եղանակին, տեղի է ունենում միավորված ընդդիմության ցույցը` հավաքելով «Մատենադարանի» մոտ մի քանի հազար մարդ: Նշենք, որ այս անգամ այն չի անցկացվում ի սկզբանե նախատեսված «Ազատության» հրապարակում, քանզի դրա հարեւանությամբ գտնվող Օպերայի եւ բալետի շենքում այսօր կազմակերպված է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառում: Հավաքվածների առջեւ ելույթ ունեցող ընդդիմադրության առաջնորդները, մասնավորապես, «Արդարության» դաշինքից ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը եւ ուրիշները հայտարարել են, որ «չնայած վերջին օրերին իշխանությունների կողմից իրականացվող բռնություններին եւ ճնշումներին` ընդդիմության ոգին չի կոտրվել, եւ նա, ինչպես եւ նախկինում, կձգտի հասնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին»: Հատկապես այդ պատճառով, շատերը նշում էին այսօրվա հանրահավաքի խորհրդանշական բնույթը, որտեղ ընդդիմության ղեկավարները ձեռնպահ մնացին իրենց հետագա պլանները հայտարարելուց: