AM
17 Ապրիլ 2004 - 13:05 AMT

ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Հարավային Կովկաս տարածաշրջան այցի շրջանակներում ապրիլի 22-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը: Երկրի քաղաքական ղեկավարության հետ նա կքննարկի երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ Երեւան կժամանի Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) բարձրաստիճան պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են` Գերմանիայի նախկին պաշտպանության նախարար, իսկ այժմ` Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆոլկե Ռյուեն, ԵԽԽՎ փոխնախագահ Ռուդոլֆ Բիդինգը, նախկին արտգործնախարար Լուդգեր Վոլմերը: Նշենք, որ մինչեւ Հայաստան ժամանելը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը եւ Բունդեսթագի պատգամավորները կայցելեն Բաքու եւ Թբիլիսի: