AM
17 Ապրիլ 2004 - 13:09 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ռուսաստանյան զինվորականները պետք է հեռանան Հարավային Կովկասի տարածաշրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Թուրքիա կատարած իր այցի ընթացքում: «Այն ժամանակ, երբ Վրաստանը ցանկանում է դուրս բերել ռուսաստանյան զինվորներին իր տարածքից, Հայաստանն, ընդհակառակը, մեծացնում է նրանց թիվը: Դա վտանգավոր է տարածաշրջանի համար»,- ասել է նա: Ընդսմին, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ նրա երկրում չկա «Ռուսաստանի եւ որեւէ այլ երկրի զինվորական ներկայություն, եւ չի լինի, քանզի մենք անկախ պետություն ենք»: