Երեւանում ապրիլի 16-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում «Այրարատ» կինոթատրոնի մոտակայքում տեղակայված մթերային տոնավաճառի տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունից, այրվել է տոնավաճառի շուրջ 400 քառակուսի մետր տարածքը: Կատարվում է հետաքննություն: Նախնական վարկածով` հրդեհի պատճառը կենցաղային է:





