Եթե Հայաստանի ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքները չվերածվեն Երեւանի կարեւոր տրանսպորտային մայրուղիների շրջափակման, ոչ ոք մտադիր չէ խանգարել նրանց արտահայտել իրենց տեսակետը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, իշախնությունը չէր խանգարում ընդդիմությանը օրեր շարունակ նստացույց եւ հանրահավաքներ անցկացնել Թատերական հրապարակում: «Սակայն եթե ընդդիմության կողմից փորձեր ձեռնարկվեն ուշադրություն գրավել մայրուղիների շրջափակման կամ պետհիմնարկների աշխատանքին խոչընդոտելու միջոցով, ապա ոստիկանությունը կանի այն, ինչ պարտավոր է անել: Եվ նախագահը կանի այն, ինչ պարտավոր է ըստ Սահմանադրության` ապահովել իշխանության օրգանների նորմալ գործունեությունը»:





