Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ դիմել է Իրանին` «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) վերաբերյալ համաձայնագրին միանալու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Իրան.ռու» գործակալությունը, հաղորդել է ՄՏՄ քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ջավադ Աթրչյանը: Նշենք, որ քննարկման փուլում են այդ նախագծին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Սիրիայի եւ Ուկրաինայի հայտերը: Համաձայնագիրը արդեն ստորագրել է յոթ երկիր` Բելառուսը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Օմանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Հիշեցնենք, որ Իրանի նախաձեռնությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծումը` որպես այլընտրանք Սուէցի ջրանցքով անցնող ավանդական երթուղուն, թույլ կտա լուծել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ աճող բեռնափոխադրումների խնդիրը: «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումը ենթադրում է ուղղել բեռները Իրանի հարավային նավահանգիստներից Կասպից ծովով մինչեւ Ռուսաստանի հյուսիսային նավահանգիստներ: Նման երթուղին ներառում է ջրային, երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտի տարրեր: Այն 40 տոկոսով կարճ է եւ 30 տոկոսով ավելի էժան Սուէցի ջրանցքով անցնող ավանդական երթուղուց:





