AM
19 Ապրիլ 2004 - 15:13 AMT

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ Է ՆԱԽԱՆՇՎԵԼ

Իսրայելի քաղաքական շրջաններում որպես թուրք-իսրայելական հարաբերությունների լուրջ ճգնաժամ է ընդունել այն լուրը, որ պաշտոնական Անկարան հրաժարվել է ընդունել Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Էհուդ Օլմերտին, որը մտադիր էր պաշտոնական այցով ժամանել Թուրքիա: Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ներրը, իրենց հրաժարվելու պատճառը թուրքական իշխանությունները բացատրել են «պաշտոնատար անձանց զբաղվածությամբ Կիպրոսի իրադարձություններով»: Աղբյուրների համաձայն, «ռազմավարական» համարվող թուրք-իսրայելական հարաբերությունները զգալիորեն վատացան այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «ահաբեկչական գործողություն» անվանեց իսրայելցիների կողմից Համաս շարժման ղեկավար շեյհ Ահմեդ Յասինի ոչնչացումը: