AM
16 Ապրիլ 2012 - 08:56 AMT

Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ է դրել Արամ Մանուկյանի հուշարձանին

ՀՀ ոստիկանության 11-րդ տարեդարձի օրը՝ ապրիլի 16-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները, գլխավոր վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերը, վետերանները և ՀՀ ոստիկանության վարչական շենքի անձնակազմը ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ ծաղկեպսակներ դրեցին Իրավակարգի զինվորի և Արամ Մանուկյանի հուշարձաններին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: