AM
20 Ապրիլ 2004 - 17:54 AMT

ՀՀ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱԳՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ զինվորականի սպանության գործով դատաքննության ընթացքն են այսօր քննարկել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Հունգարիայի պետքարտուղարի տեղակալ Ենիո Բորոշը: Նշենք, որ Ե.Բորոշի գլխավորած Հունգարիայի ԱԳՆ պատվիրակությունը գտնվում է Երեւանում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցություններ անցկացնելու շրջանակում: Հունգարական կողմը վստահեցրել է, որ գործն ընթանում է իրենց երկրի օրենքներին խստորեն համապատասխան, այն անհարկի քաղաքականացումից զերծ պահելու գիտակցումով: