Հայաստանը այսօր նշում է Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցը: Ինչպես միշտ այսօր մարդկանց անվերջանալի հոսքը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հավերժ կրակը` իր հիշատակի տուրքը մատուցելու անցյալ դարասկզբին երիտթուրքերի գործած հրեշավոր հանցագործության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Հավերժ կրակի մոտ ծաղկեպսակներ դրեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, խորհրդարանի պատգամավորներ եւ ՀՀ կառավարության անդամներ:Դեպի հուշահամալիր երթ են կազմակերպել նաեւ երկրի ընդդիմության առաջնորդներն ու կողմնակիցները: Մայր աթոռ սուրբ Էջմիածնում այսօր մատուցվել է պատարագ ի հիշատակ ցեղասպանության զոհերի:





