AM
24 Ապրիլ 2004 - 16:40 AMT

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ երեկոյան Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թեւը նշել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցը ջահերվ երթ անցկացնելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթը ուղեկցվել է հայրենասիրական երգերով: Գործողության մոտ 300 մասնակիցների խոսքերով, բացի հայ ժողովրդի ողբերգության ոգեկոչումից, երթը նպատակ ուներ դատապարտել այն պետությունների կառավարությունները, որոնք դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: