AM
26 Ապրիլ 2004 - 13:49 AMT

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՏԵՎԵԼ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Անորոշությունը, որն առաջացավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո, կարող է տեւել «առնվազն եւս մի քանի տարի»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում: Վ.Օսկանյանի կարծիքով, ղարաբաղյան խնդրի նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորելով` Իլհամ Ալիեվն ամրապնդում է իր ներքաղաքական դիրքերը: