AM
27 Ապրիլ 2004 - 14:17 AMT

2005 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՆ ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ֆիզիկական անձանց եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրման մասին» օրենքը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունում, օրենքի համաձայն` 2005 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ֆիզիկական անձիք պետք է հայտարարագիր ներկայացնեն իրենց ունեցվածքի եւ եկամուտների մասին: Տվյալ պրոցեդուրայից ազատվում են անձիք, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 4 հազար դոլար: Եկամուտները թաքցնելու դեպքում կարգազանցը կտուգանվի չհայտարարագրված եկամուտի 10 տոկոսի չափով: Նշենք, որ հայտարարագրման գործընթացը Հայաստանում սկսվել է կիրառվել 2002 թվականից` պետական պաշտոնյաների նկատմամբ: Այն ժամանակ հայտարարագիր էր լրացրել շուրջ 6 հազար պաշտոնյա, 2003 թվականին` արդեն 45 հազար պաշտոնյա: