AM
27 Ապրիլ 2004 - 14:30 AMT

ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԻ ՔԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Երեւանում ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակի միջոցով Հայաստանով երրորդ երկրներ է տեղափոխվել օտարերկրյա մի քանի քաղաքացի: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Լլոյդ Դեյքինը: Հրաժարվելով նշել կոնկրետ տվյալներ` Դեյքինը միայն նշել է, որ նման ճանապարհով ԱՄՆ է տեղափոխվել Սոմալիի երկու քաղաքացի: