Ապրիլի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում շահագործման հանձնվեց թանգարանի շենքի կողային ճակատից դեպի գլխավոր ցուցասրահ տանող թեքահարթակը` նախատեսված տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:
«Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ասաց, որ մենք ունենք հարուստ պատմություն, որն անհասանելի է սայլակ օգտագործող կամ ծեր մարդկանց համար: Դա, ըստ Ալավերդյանի, նաև շահավետ է հենց թանգարանի համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների թվում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն նման խնդիրներ:
Թեքահարթակի կառուցումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ, և նպատակ է հետապնդում հասարակության բոլոր անդամների համար ապահովել հավասար մատչելիություն դեպի մշակութային օջախներ: Թեքահարթակի օգնությամբ թանգարան մտնող 1-ին այցելուներն էին «Ունիսոն» ՀԿ-ի անդամները, «Փարոս» երգչախումբը:





