Մայիսի 6-10-ը Երեւանում կանցկացվի «Ոսկեգործություն-2004» յոթերորդ միջազգային ցուցահանդեսը: Ինչպես հայտնեցին Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայում, ցուցահանդեսին կմասնակցեն ընկերություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեյցարիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից: Այս տարի առաջին անգամ ցուցահանդեսում կներկայացվեն ընկերություններ Իտալիայից եւ Իսրայելից: Ցուցահանդեսի օրերին Երեւանում կկայանա նաեւ կոնֆերանս` նվիրված Հայաստանում ոսկերչության զարգացման հարցերին: Կքննարկվեն Հայաստանում թանկարժեք մետաղների եւ քարերի մեծածախ առեւտրի կենտրոնի ստեղծման հեռանկարները:





