Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը այսօր Վարշավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Դրանից հետո երկու պետությունների ղեկավարները առանձնազրույց են ունեցել: Ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է հաղորդել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, նախագահները քննարկում են Մինսկի խմբի միջնորդների կողմից Պրահայում ներկայացված մի քանի կոնկրետ գաղափարներ: Նրա խոսքերով, որոշակի բազա է ստեղծվել բանակցությունները շարունակելու համար: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Լեհաստանի մայրաքաղաքում են գտնվում Եվրոպական տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:





