AM
19 Ապրիլ 2012 - 11:26 AMT

«Ջերմուկ գրուպ»-ին պատկանող շինության նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս

Ապրիլի 19-ին՝ ժամը 14.03-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին պատկանող շինության նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից խոստանում են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: