Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնց քաղաքացիները չեն կարող կալվածք գնել Թուրքիայում: Այդ երկրների ցանկում են նաեւ Իրանը, Իրաքը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Հունաստանը եւ այլն: Ըստ Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթի` կալվածք գնողների դիմումները մանրակրկիտ ուսումնասիրվում են մի հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են պաշտպանության, արտաքին եւ ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, կադաստրի վարչության ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:





