AM
19 Ապրիլ 2012 - 15:15 AMT

Գորայքի գրադարանը վերածվել է ուսուցման կենտրոնի

«Գեոթիմ» ընկերությունն ավարտեց Սյունիքի մարզի Գորայք համայնքի գրադարանի հիմնանորոգումը` վերածելով այն ուսուցման կենտրոնի:

Բացի գրադարանից, շենքում տեղակայված են շախմատի, համակարգիչների, ընթերցանության և ժողովների սենյակներ, ինչպես նաև գյուղի փոստային ծառայությունը: Ի լրումն վերանորոգման, «Գեոթիմը» գրադարան-ուսուցման կենտրոնը համալրեց հարյուրավոր նոր գրքերով` դասական գրականություն, հանրագիտարաններ, բնապահպանության, երկրաբանության, շատ այլ բնական գիտությունների մասին պատմող գրքեր: