Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամասք» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը: «Եթե Ռուսաստանը լիովին շահագրգռված լիներ այս հակամարտության կարգավորման մեջ, ապա 1996 թվականին Հայաստանին 1 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա չէր վաճառի», – նշել է նա:





