AM
1 Մայիս 2004 - 13:54 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՀԱՐՑ

ԱՊՀ երկրների հետագա ռազմական ինտեգրմանը վերաբերող ավելի քան 20 հարց է ներառված ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում, որը կկայանա մայիսի 21-ին Երեւանում: Նիստը կկայանա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «525-րդ» թերթը, դեռեւս հայտնի չԷ, թե կմասնակցի՞ արդյոք Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեւանյան հաժողովին: