AM
3 Մայիս 2004 - 16:30 AMT

ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ

Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Աթիլա Բաշօղլուն նամակ է հղել Կալիֆորնիաի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջերս արված հայտարարության առնչությամբ: Ինչպես հայտնի է, Շվարցենեգերը ապրիլի 24-ի իր ելույթում խոսել է ցեղասպանության, թուրքերի կողմից հայկական քաղաքակրթությունը ոչնչացնելու մասին եւ անգամ Ստամբուլ քաղաքն անվանել է «Կոստանդնոպոլիս»: Թուրք պատգամավորը «Զաման» թերթին տված հարցազրույցում ասել է. «Անցյալը թող գնահատեն պատմաբանները: Իսկ Առնոլդը կինոյի մարդ է եւ տեղյակ չէ այդ հարցերին: Նա նույնիսկ չի կարող քարտեզի վրա Թուրքիայի տեղը ցույց տալ»: Բաշօղլուն կոչ է արել նահանգապետին հրաժարվել իր խոսքերից, հակառակ դեպքում սպառնալով բողոք ներկայացնել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան: