Իրաքում տիրող իրավիճակի պատճառով, ներկայումս Երեւանը չի քննարկում Բաղդադում հայկական դեսպանատան աշխատանքի վերսկսման հարցը: Այդ մասին, պատաասխանելով լրագրողների հարցերին, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Մինչդեռ, նրա խոսքերով, մի շարք երկրներում այսօր զգացվում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարիքը, «թեեւ այժմ այդ խնդիրը հրատապ չէ»: Նախարարը նաեւ նշել է, որ ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք հայ դեսպանների ռոտացիոն փոփոխություններ:





