AM
23 Ապրիլ 2012 - 08:27 AMT

Ինտերնետ ակումբի 25-ամյա հաճախորդը նոութբուք և բջջային հեռախոս է գողացել

Ապրիլի 21-ին` ժամը 16.00-ին, Երևանի Հալաբյան փողոցում գտնվող ինտերնետ ակումբներից մեկի ադմինիստրատորը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ նախորդ երեկոյան հաճախորդներից մեկը սրահից գողացել է նոութբուք և բջջային հեռախոս:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը երեկոյան ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա Աթանես Զ.-ին, որը խոստովանել է հանցանքը: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: