Մինչեւ մայիսի 14-ը Հայաստանի ընդդիմությունը չի անցկացնի բողոքի ակցիաներ, որպեսզի երկիրը ճգնաժամից դուրս բերելու քննարկումներ տեղի ունենան: Այդ մասին երեկ հայտարարվել է «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» կուսակցության եւ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հանրահավաքում: Այդ ընթացքում ընդդիմությունը իշխանություններից պահանջել է կատարել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի կետերից երեքը` ազատ արձակել բանտարկված ընդդիմադիրներին, ապահովել ազատ տեղաշարժը երկրի տարածքում եւ պայմաններ ստեղծել ԶԼՄ-ների ազատ գործունեության համար:





