Ադրբեջանի մահմեդականների իրավունքները խախտվում են գործող օրենսդրությամբ, որն արգելում է բազմակնությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը: Իսլամիստների կարծիքով, բազմակնությունը կնպաստի Ադրբեջանում պոռնկության վերացմանը եւ անպաշտպան կանանց եւ երեխաների թվի կրճատմանը: Իսլամական կուսակցության անդամները մտադիր են դիմել Միլի մեջլիսի պատգամավորներին` երկրում բազմակնություն թույլատրելու հարցը քննարկման դնելու խնդրանքով:





