AM
5 Մայիս 2004 - 16:42 AMT

ԱԴՐԲԵՋԱՆ ՓԱԽԱԾ ՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

Ապրիլի 8-ին Ադրբեջան փախած երկու հայերը` Արթուր Ապրեսյանը եւ Ռոման Տերյանը դեռեւս մնում են Ադրբեջանի պետանվտանգության նախարարության մեկուսարանում: Ինչպես գրում է Բաքվի « 525-րդ» թերթը, նրանց անվտագության ապահովման համար այլ տեղ չկա, իսկ միջազգային կազմկերպությունները լռություն են պահպանում: Վերջիններիս ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են հայ «փախստականների» հետ, սակայն հուսադրող առաջարկ` երրորդ երկիր տեղափոխելու վերաբերյալ, այդպես Էլ չեն արել: Այժմ Ա.Ապրեսյանը եւ Ռ.Տերյանը մտադիր են հացադուլ հայտարարել` դժգոհ լինելով Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչի անտարբերությունից իրենց վիճակի հանդեպ: «Փախստականները» վրդովված են նաեւ Կարմիր Խաչի ներկայացուցիչների վերաբերմունքից, որոնք, իրենց խոսքերով, «կարծես թե պայմանավորվել են խաղալ մեր նյարթերի հետ` հարցնելով, թե ինչպես ենք մեզ զգում բանտում»: