Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին առաջարկել է վերսկասել քաղաքական խորհրդակցությունները երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ա.Բաղդասարյանի հայտարարության մեջ ասվում է. «Ելնելով քաղաքական խորհրդակցությունները շարունակելու փոխադարձ համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունից, կարեւորելով ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը ուղղված քաղաքական երկխոսության կոչը, ինչպես նաեւ կոալիցիոն կուսակցությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների արտահայտած քննարկումների պատրաստակամությունը` մայիսի 6-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին հրավիրում եմ քաղաքական խորհրդակցության` քննարկելու ներքաղաքական իրավիճակը երկրում»:





