Այսօրվանից Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքներ» աղմուկ հանած ֆիլմի բոլոր ցուցադրություններից առաջ «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում հայտարարություն է հնչում, որը զգուշացնում է հանդիսականներին կինոթատրոնների մուտքի մոտ սպասող աղանդավորների մասին: Ինչպես հաղորդել են Արարատյան Հայրապետական թեմի մամլո ծառձայությունում, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել կինոթատրոնների տնօրինությունների հետ:





