Այսօր Վիեննայում կայացավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի լիագումար նիստը, որի ընթացքում Հայաստանը 4 ամսով ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Անվտանգության համագործակցության ֆորումը բանակցային առանցքային մարմիններից է, որտեղ քննարկվում են տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրներ, այդ թվում` վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումներ, սպառազինությունների վերահսկման եւ այլ հիմնահարցեր: Ֆորումի նախագահությունը կիրականացնի ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը` ԵԱՀԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանի գլխավորությամբ:





