«Ազգային միաբանություն» կուսակցության կողմից ապրիլի 5-ին կազմակերպած հանրահավաքի ընթացքում լրագրողների վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի Քրեական օրենսգրքի «խուլիգանության» համար հոդվածով: ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ներկայումս աշխատանք է տարվում լրագրողներին ծեծի ենթարկած եւ նրանց աուդիո-եւ տեսատեխնիկան վնասած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:





