Նախօրեին Չարենցվանում 15-ամյա աղջիկ է ինքնասպան եղել: Ծնողները նրան գտել են տանը` կախված վիճակում: Աղջիկը սովորում էր Չարենցավանի 6-րդ դպրոցում: «Հայկական ժամանակին» դպրոցի տնօրեն Ա. Փանոսյանն ասել է, որ աղջիկը շատ պարտաճանաչ աշակերտուհի է եղել: «Ոչ մի ակնհայտ բան չի եղել: Արտակարգ երեխա էր: Այդ երեխան շատ ակտիվ, գերազանցիկ, բոլոր միջոցառումներին մասնակցող երախա էր, երբևէ խնդիր չի ունեցել ոչ դպրոցում, ոչ ուսուցչական կոլեկտիվի հետ: Այսօր շատ քչերի մասին կարող ենք ասել, որ նորմալ, դաստիարակված երեխա է»,- «Հայկական ժամանակին» պատմել է տնօրենը: Թերթը նշում է, որ ինքնասպանության պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, իսկ ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ենթադրվում է, թե տվյալներ կան, որ աղջկան ինքնասպանության են հասցրել:





