AM
24 Ապրիլ 2012 - 06:18 AMT

«Ժողովուրդ». Աշխատանքից ազատվել է Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին աշխատանքից ազատվել է Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը: Թերթը պարզել է, որ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անմիջապես ծառայողական քննություն է նշանակել Մարալիկի ոստիկանությունում: Շաբաթ օրը համապատասխան հանձնաժողովն այցելել է Մարալիկ, ուսումնասիրություններ կատարել և պարզել, որ, իրոք, Տոնոյանի գլխավորած կառույցում չեն արձանագրել հանցագործությունների մասին ահազանգեր: Արդյունքում` Մարալիկի ոստիկապետը հրաժեշտ է տվել իր պաշտոնին: Մարալիկի ոստիկանությունը չէր արձանագրել վերջերս տեղի ունեցած գողության չորս դեպք Մարալիկում և դրան հարակից Քարաբերդ գյուղում: