Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ երկրի իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի նկարագրական մասում տեղ գտած որոշ ձեւակերպումների հետ: Այդ մասին երկրի ղեկավարը հայտարարել է այսօր լրագրողներին: Հատուկ դժգոհություն են առաջացնում, նրա խոսքերով, այնպիսի սահմանումները, ինչպես, ասենք, «քաղաքական ճնշումներ»: Ռ.Քոչարյանը հաղորդել է, որ մոտ օրերս պաշտոնական Երեւանը կնախապատրաստի իր պատասխանը այդ բանաձեւի նկարագրական մասի վերաբերյալ, իսկ մինչեւ հուլիս Եվրոպայի խորհուրդ կներկայացվի հատուկ կարծիք, ինչպես դա պահանջվում է փաստաթղթում: Նախագահի խոսքերով, Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ «իրավունք ունի պաշտպանելու իր պաշտոնական կարծիքը ԵԽԽՎ բանաձեւի վերաբերյալ»: «Եվրախորհուրդը այն տեղը չէ, որտեղ կարող են միակողմանի որոշումներ ընդունվել»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը ձեռնպահ մնալ բռնություններից եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ:





