AM
24 Ապրիլ 2012 - 08:10 AMT

Հանս Յոհան Շմիդտ. Նման դեպքերից խուսափելու համար պետությունները պարտավոր են ճանաչել Ցեղասպանությունը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը գտնում է, որ պետք է հիշել Ցեղասպանությունը, որպեսզի կարողանաս նայել դեպի ապագա: Նա գտնում է, որ հետագայում նման դեպքերից խուսափելու համար պետությունը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը:

Շմիդտը նաև գոհ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և գերմանական Պոտսդամում գտնվող «Լեփսիուս հաուսի» հետ համագործակցության արդյունքներից: Դեսպանի խոսքով՝ սիմպոզիումների միջոցով շատ մեծ հնարավորություն կա թուրք երիտասարդերին իրազեկել Հայոց ցեղասպանության մասին: