AM
24 Ապրիլ 2012 - 08:56 AMT

Հայաստանում ԱՄՆ դեսպանը խուսափեց «ցեղասպանություն» բառից

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ապրլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ասաց, որ այստեղ է ոգեկոչելու 1915 թվականի հայկակա ջարդերի զոհերի հիշատակը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը խուսափեց օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում պաշտոնատար անձիք, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և հասարակ քաղաքացիներ` հարգելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակը: