AM
24 Ապրիլ 2012 - 09:49 AMT

Քաղաքացին մեղադրել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավարին Ցեղասպանությանը մասնակից լինելու մեջ

«97 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի իշխանությունը ծրագրավորված ցեղասպանություն իրականացրեց: Ես Հայաստանի քրդական համայնքի անունից և ողջ քուրդ ժողովուրդի անունից խոնարհվում եմ հայ ժողովուրդի առջև և կոչ եմ անում թուրքական իշխանություններին, որ իրենց մեջ ուժ գտնեն և ընդունեն ցեղասպանության փաստը, ինչպես նաև դադարեցնեն այսօր Թուրքիայում կատարվող քրդերի ցեղասպանությունը»,- լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ասաց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ հավելելով, որ եթե 20-րդ դարերում Թուրքիայում հայերին էին պետական մակարդակով ցեղասպանում, ապա 21-րդ դարում նույն պետական մակարդակով ցեղասպանում են քրդերին: Նրա խոսքն ընդհատել է մի քաղաքացի՝ ասելով. «Այդ ի՞նչ ես պատմում. այն, թե ինչպես եք ցեղասպանություն իրականացրել: Հիմա էլ եկել եք այստեղ դրոշակ եք ծածանում: Դուք էլ եք թուրքերի հետ հավասար հայերի ցեղասպանությունն իրականացրել»: