AM
7 Մայիս 2004 - 13:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՐԿՐՈՒՄ «ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ»

Հայաստանի կառավարող կոալիցիան, միավորված ընդդիմությունը, ինչպես նաեւ Միավորված աշխատանքային կուսակցությունը եւ «Ժողովրդական պատգամավոր» խորհրդարանական խմբակցությունը նշել են Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի խորհրդարանական կուսակցությունների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է նախօրեին ուշ երեկոյան` 5-ժամյա փակ բանակցություններից հետո: Կողմերը համաձայնվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները եւ ձեւակերպել քննարկումների օրակարգը, որ հիմնված կլինի կոալիցիայի եւ ընդդիմության կողմից ավելի վաղ արված հայտարարությունների վրա: Ինչպես հանդիպման ավարտին լրագրողներին հայտարարել է «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, քննարկվում է բանակցությունների օրակարգին առնչվող շուրջ 30 հարց, որոնց թվում են նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող ԵԽԽՎ բանաձեւի մի քանի դրույթներ: Նշենք, որ քաղաքական խորհրդակցություններն այսօր կշարունակվեն: