AM
7 Մայիս 2004 - 14:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ` ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Գալիք շաբաթվա սկզբին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո` ձերբակալված վեց հայ օդաչուների հետագա ճակատագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Հիշեցնենք, որ մարտի 8-ին Մալաբոյում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վեց օդաչուներ, որոնք աշխատել են Աֆրիկայի երկրներում մասնավոր ընկերությունների հետ պայմանագրով: Հայ օդաչուները լիովին հերքում են իրենց ներկայացված մեղադրանքը: