AM
7 Մայիս 2004 - 16:32 AMT

ԱՄՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

ԱՄՆ վարչակազմը Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ է անում «շարունակել հանդիպումները եւ աշխատել սահմանադրական գործընթացի շրջանակներում` երկրում քաղաքական բարեփոխումներն առաջ տանելու նպատակով»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Դուգլաս Դեւիդսոնը` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Վիեննայում: Ամերիկյան դիվանագետը գոհունակություն է հայտնել Հայաստանի իշխող կոալիցիան եւ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների անցկացրած հանդիպումների կապակցությամբ: