Մայիսի վերջին Հայաստան կայցելեն Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամները` նախագահ Մարկո Միխկելսոնի գլխավորությամբ: Այդ օրերին նախատեսված է նաեւ այդ հանձնաժողովի այցը Վրաստան: Ինչպես «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել է Միխկելսոնը, այցերի նպատակն է` տեղում իրենց գործընկերներից տեղեկատվություն ստանալ տարածաշրջանի իրավիճակի մասին եւ մշտական կապեր հաստատել:





