«Բի-Բի-Սի» համաշխարհային ծառայությունը բացում է նոր վեբ-էջ` նվիրված Լեռնային Ղարաբաղում զինադադարի 10-ամյակին: Ղարաբաղյան էջը բացվելու է ծառայության ռուսական բաժնի «bbcrussian.com» սայթում` մայիսի 12-ին եւ հրապարակելու է նորություններ եւ սայթի` Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ աշխարհի ռուսալեզու այցելուների կարծիքները: Սայթի այցելուները կարող են մասնակցել ամեն շաբաթ կազմակերպվող ֆորումին, որի ընթացքում կարող են կարծիքներ փոխանակել հակամարտության լուծման տարբեր տեսակետների վերաբերյալ: Ղարաբաղյան էջը հնարավորւոթյուն կտա գտնել կորած հարեւաններին եւ հին ընկերներին: Նախագիծը բրիտանական ոչ կառավարական «Conciliation Resources » կազմակերպության ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորում է բրիտանական կառավարությունը եւ որի նպատակն է` բարելավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:





