Հայաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանում աշնանը կայանալիք ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին մասնակցելու համար: Այդ մասին «Արմենպրես» գործակալությանը հայտարարել է Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում հայկական առաքելության ղեկավար, Բենիլյուքսում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը: Այն հարցին, թե ինչպիսի՞ ընթացք կունենան դեպքերն ադրբեջանական կողմի հակազդեցության պարագայում, նա պատասխանեց, որ նման բան չի լինի, քանզի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու դեպքում դրանք ուղղակի տեղի չեն ունենա:





