AM
25 Ապրիլ 2012 - 08:02 AMT

«Ֆոլքսվագեն Գոլֆը» ընկել է ձորը. Վարորդը մահացել է

Ապրիլի 24-ին` ժամը 00.57-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 18 ՍՏ 984 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1979 թ. ծնված Վ. Առաքելյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Առաքելյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: