ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծումներ է որոնում ինչպես երկկողմ հարաբերությունների հիման վրա, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էլիզաբեթ Ջոնսը: Ընդսմին նա ափսոսանք է հայտնել, որ չնայած ղարաբաղյան հակամարտությունում հաստատված հրադադարից տասը տարի է անցել, սակայն «ո՛չ Երեւանը եւ ո՛չ էլ Բաքուն որեւէ ջանք չեն գործադրել, որ իրենց հասարակություններին նախապատրաստեն դժվար քաղաքական փոխզիջման, ինչն անհրաժեշտ է իսկապես խաղաղ համաձայնության կայացման համար»:





