Մասիսի թիվ 16 ընտրատարածքում նախընտրական զարգացումներն անսպասելի ընթացք են ստանում: Մարզից թերթին լուրեր են հասել, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, նախկին բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանի թիմն սկսել է ավելի շատ աշխատել Մուրադյանի, այլ ոչ թե ՀՀԿ-ի օգտին: Բանն այն է, որ Մուրադյանի մրցակցի` ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի դիրքերն ավելի ամուր են, քանի որ Մասիսի քաղաքապետը ԲՀԿ-ական է, և Մուրադյանի թիմը որոշել է բավարարվել միայն մեծամասնականով ձայներ բերելով: Ի դեպ, թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ականները հանդիպումներ են ունենում շրջանի կրոնական կազմակերպությունների հովիվների հետ` խնդրելով նրանց համայնքի աջակցությունը:





