«Հրապարակում» ասվում է, որ Քանաքեռ-Զեյթուն շրջանն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքի բնակիչներից մեկն ահազանգել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության թիմը, որը պաշտպանում է ՀՀԿ թեկնածու Արթուր Ստեփանյանին, ճնշումներ է գործադրում իրենց վրա: Ստեփանյանի օգտին են աշխատում նաև թաղային հեղինակությունները, որոնք ոչ միայն հորդորում են ընտրել Ստեփանյանին, այլև խիստ հետևողական են, որ բնակիչները չմասնակցեն մասնավորապես ՀԱԿ թեկնածու Մանուել Գասպարյանի բակային հանդիպումներին: Թերթին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հանդիպումների ժամին որոշ մարդիկ հսկում են շենքերի մուտքի մոտ: Նույն ընտրատարածքում առաջադրվել են նաև ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը և ՕԵԿ-ական Մներ Շահգելդյանը:





