AM
26 Ապրիլ 2012 - 06:40 AMT

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ կարող է պոպուլիստ լինել

«Հրապարակ» թերթը գրում է ՀԱԿ-ի երեկվա հայտատարության մասին, որտեղ կոնգրեսը խոստանում է «խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում ձեռնամուխ լինել երկու հրատապ հարցի լուծման: Մեկը 2009 թ. մարտի 3-ի ինֆլյացիայի արդյունքում տուժած ավանդատուների վնասների փոխհատուցումն է. նրանք, ովքեր բանկերում ավանդներ են ունեցել, նրանց ավադները կավելացվեն 12.5%-ով` 2009 թ. կորցրածի կիսով չափ: Եվ երկրորդ խնդիրը գյուղի աշխատողներին է ուղղված, քանի որ. «2010 թ. գյուղատնտեսության վիճակը ծայրահեղ վատացավ երաշտի ու դրա դեմ կառավարության անգործության հետևանքով» և տեղի ունեցավ գյուղատնտեսական մթերքների արտադրության մոտ 30 տոկոսի անկում, և «գյուղացիներն ի վիճակի չեղան վերադարձնելու առևտրային բանկերից ստրկական պայմաններով վերցրած վարկերը»: Ուստի ՀԱԿ-ը պարտավորվում է խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում «անմիջապես մինչև 10 հեկտար հող ունեցող գյուղացիական տնտեսությունների համար իրականացնել վարկային ամնիստիա, վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն` կեսը բյուջեի սուբսիդիաների, մյուս կեսը` գյուղատնտեսական վարկերի գծով բանկային տնտեսական նորմատիվների իջեցման հաշվին»: