Արարատի մարզպետ, Լոնդիկ մականունով հայտնի Էդիկ Բարսեղյանն ապրիլի 24-ին ճոխ խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է մարզի գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, տարածքային ոստիկանապետերին: Խնջույքը տեղի է ունեցել իրեն պատկանող «Ռենեսանս» ռեստորանում: Այնտեղ նա հավաքվածներին ներկայացրել է թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Կարինե Պողոսյանին` ասելով, որ բոլորն այսուհետ ժամանակավորապես պետք է մի կողմ թողնեն ամեն ինչ և աշխատեն Պողոսյանի օգտին: Արարատի մարզպետը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը` ասելով, որ դրանք փողոցային խոսակցություններ են:





